Օրվա լրահոս

Այսօր՝ հուլիսի 5-ին, վրաերթ է տեղի ունեցել Գեղարքունիքի մարզում: Ժամը 10:45-ի սահմաններում Գեղարքունիքի մարզի բնակիչ, 64-ամյա Սամվել Վ.-ն իր վարած ռուսական համարանիշներով Hyundai մակնիշի ավտոմեքենայով Սևան-Մարտունի-Գետափ ավտոճանապարհի  35-րդ կմ հատվածում՝ Նորատուս գյուղի վարչական տարածքում վրաերթի է ենթարկել հետիոտն, Գեղարքունիքի մարզի բնակիչ, 43-ամյա Հակոբ Ե.-ին: 

 

Ինչպես դեպքի վայրից հայտնում է shamshyan.com-ը, վարորդը փախուստի չի դիմել, ահազանգել է «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից օպերատիվորեն ժամանած Գավառի շտապօգնության բժիշկների հերթապահ խումբը նախ տեղում առաջին բուժօգնությունն է  ցուցաբերել վրաերթի ենթարկվածին, ապա տեղափոխել  «Գավառ» բժշկական կենտրոն, որտեղից էլ ռեանիմոբիլով տեղափոխվել է Երևանի հիվանդանոցներից մեկը:

 

 

Վերջին նորություններ