Օրվա լրահոս

 Ալիեւն իր ենթագիտակցական հարթությունում ընդունում է, որ Արցախը Հայաստան է,- «Փաստինֆո»-ի եթերում նման հայտարարությամբ է հանդես եկել Լեհաստանում ՀՀ նախկին դեսպան Էդգար Ղազարյանը։

 

«Ալիեւն ասում է, որ Սյունիքի մարզով՝ Զանգեզուրով, Ադրբեջանի արեւմտյան շրջանները Նախիջեւանի հետ պետք է ունենան նույնպիսի միջանցք, ինչպիսին Հայաստանն ունի Լեռնային Ղարաբաղի հետ։ Այսինքն՝ նա իր ենթագիտակցական հարթությունում ընդունում է, որ Արցախը Հայաստան է, քանի որ Նախիջեւանն ունի ինքնավարության կարգավիճակ Ադրբեջանի կազմում։ Եվ եթե հիմա մենք ունենայինք թեկուզ մեկ գործող, մտածող դիվանագետ, ապա հղում կանեինք Ալիեւի այս թեզի վրա, եւ կստացվեր, որ Ալիեւը ճանաչեց Արցախի Հանրապետությունը որպես ինքնավարություն՝ Հայաստանի կազմում, որի համար Հայաստանը պետք է ունենա Արցախի հետ մի միջանցք, ինչպիսին պետք է ունենա Նախիջեւանի ինքնավարությունը Ադրբեջանի կազմում»,- նշել է Ղազարյանը։

Վերջին նորություններ