Օրվա լրահոս

Հնդկական Բորպադավ գյուղի բնակչուհին ստիպված է եղել ամուսնուն իր ուսերի վրա տանել գյուղի փողոցներով այն բանից հետո, երբ հայտնի է դարձել, որ նա դավաճանում է ամուսնուն։ Այս մասին հայտնում է Mirror-ը։

 

Դավաճանությունը բացահայտվել է կնոջ առեղծվածային անհետացումից հետո: Ամուսինը մեկ շաբաթ փորձել է գտնել նրան, իսկ հետո բողոք է ներկայացրել ոստիկանություն, որն էլ իր հերթին հայտնաբերել է կնոջը իր սիրելիի տանը։

 

Ամուսինը դավաճանության մասին իմանալուց հետո ծեծել է նրան։ Դրանից հետո կինը ստիպված է եղել ամուսնուն ուսերին տանել գյուղի միջով։ 

Հաղորդվում է, որ միջադեպից հետո ձերբակալվել է ինը մարդ, իսկ կնոջն ուղարկել են ծնողների տուն։

 

Մանրամասները՝ տեսանյութում․ 

Վերջին նորություններ