Օրվա լրահոս

Ադրբեջանի պաշտպանության նախարարությունը հայտնում է հայկական ուղղաթիռի բեկորներ հայտնաբերելու մասին։ Հրապարակված տեսանյութում բեկորներն ընկած են թփերով ծածկված ամայի վայրում, գրում է «Ազատությունը»։

 

Հաղորդագրությունում նշված է, որ ուղղաթիռի բեկորները հայտնաբերվել են նախօրեին։

 

Ըստ Ադրբեջանի պաշտպանության նախարարության՝ ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ այն հայկական զինված ուժերի «Մի-8» ուղղաթիռ է, որը 44-օրյա պատերազմի ընթացքում ադրբեջանական ստորաբաժանումների կողմից խոցվել է 2020 թվականի հոկտեմբերի 18-ին Հադրութի շրջանի Տող գյուղի ուղղությամբ։

Վերջին նորություններ