Օրվա լրահոս

Հետաքննությունների դաշնային բյուրոյի գործակալները Թրամփի առանձնատան խուզարկության ժամանակ առգրավել են գաղտնի փաստաթղթերի 11 հավաքածու, նաև տեղեկություններ՝ «Ֆրանսիայի նախագահի» մասին, հայտնում է The Wall Street Journal-ը։
 

Նշվում է, որ ԱՄՆ նախկին նախագահ Դոնալդ Թրամփի տանը խուզարկությունների ժամանակ ՀԴԲ-ն առգրավել է 20 արկղ իրեր։ Դրանց թվում են եղել գաղտնի փաստաթղթերի 11 հավաքածու, այդ թվում՝ տեղեկություններ «Ֆրանսիայի նախագահի» մասին:
 

Այդ փաստաթղթերի մի մասը կարող էր պահվել միայն պետական ​​հիմնարկներում։ Առգրավված իրերի թվում են նաև լուսանկարներով թղթապանակներ, ձեռագիր գրություն և Ռոջեր Սթոունի ներումը:
 

Ֆլորիդայում Թրամփի տանը խուզարկությունները տեղի են ունեցել այն պատճառով, որ ԱՄՆ նախկին նախագահը, իբր, իր հրաժարականից հետո փաստաթղթեր է թաքցրել Սպիտակ տնից։ Մասնավորապես, ՀԴԲ-ն փնտրում էր միջուկային զենքի հետ կապված փաստաթղթեր։

Վերջին նորություններ