Օրվա լրահոս

AuroraNews.am-ի ընթերցողները հայտնում են, որ արդեն մի քանի ժամ է, ինչ խափանումներ կան բանկոմատների և քարտային փոխանցումների աշխատանքում: 

 

ArCa համակարգում տեխնիկական խնդիրները առաջացել են մի քանի ժամ առաջ: 

 

«Տեղեկացնում ենք, որ այս պահին առկա են տեխնիկական խնդիրներ գործարքների հետ կապված։ Մեր մասնագետներն աշխատում են համակարգի բնականոն աշխատանքի վերականգնման ուղղությամբ»,- քիչ առաջ հայտնել են «Արմենիան Քարդ» ՓԲԸ-ից:

Վերջին նորություններ