Лента Новостей

Թբիլիսիում ընթացող շախմատի աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչում սեպտեմբերի 24-ին երկրորդ դասական պարտիան կանցկացնեն Հայաստանի հավաքականի առաջին համար Լեւոն Արոնյանը եւ Չինաստանի ուժեղագույն գրոսմյաստեր Դին Լիրենը: Երկրորդ պարտիայում սեւերով հանդես կգա հայ գրոսմայստերը: Հիշեցնենք, որ առաջին պարտիայում կողմերը 35-րդ քայլում համաձայնել են ոչ ոքի արդյունքի: Կանցկացվի չորս դասական պարտիա: Հավասարության դեպքում, սեպտեմբերի 27-ին կնշանակվի թայ-բրեյք: Երկու գրոսմայստերները եզրափակիչ դուրս գալու շնորհիվ ապահովել են տեղը 2018թ. մարտին Բեռլինում կայանալիք աշխարհի չեմպիոնի հավակնորդների մրցաշարում:

Վերջին նորություններ