Лента Новостей

Թբիլիսիի աշխարհի գավաթի խաղարկության պարգեւատրման արարողության ժամանակ՝ հայկական շախմատի առաջատար Լեւոն Արոնյանին հաղթողի գավաթը հանձնելուց հետո կազմակերպիչները սխալվել են հիմնը միացնելիս: Հայաստանի հիմնի փոխարեն այլ երաժշտություն է հնչել, սակայն սխալն արագ ուղղվել է:

Ըստ armtimes.com-ի՝ ադրբեջանցիների հովանավորությամբ անցկացվող մրցաշարերի ընթացքում հայերի հետ կապված պարբերաբար տաբեր միջադեպեր են լինում՝ սկսած մրցավարական կողմնակալություններից, վերջացրած նման միջադեպերով:

Հիշեցնենք, որ մրցաշարի հովանավորներից մեկն ադրբեջանական SOCAR ընկերությունն էր: Արոնյանը ստացավ նաեւ 120 հազար դոլար մրցանակ: Դինին բաժին հասավ 80 հազար դոլար: Աշխարհի գավաթի խաղարկության եզրափակիչ դուրս գալով Արոնյան ու Դինը նաեւ 2018-ի մարտին կայանալիք Հավակնորդների մրցաշարին մասնակցելու իրավունք ստացան:

Վերջին նորություններ