Օրվա լրահոս

Բնապահպանական տեղեկատվական EcoNews.am կայքը շարունակում է ահազանգեր ստանալ մտահոգ քաղաքացիներից տարբեր բնապահպանական խնդիրների առնչությամբ: Համացանցում հայտնաբերվել է ապօրինի որսի հերթական դեպքը: Այս անգամ ևս խոսքը գնում է Կարմիր գրքում գրանցված սպիտակագլուխ անգղի որսի մասին: Հիշեցնենք, որ սպիտակագլուխ անգղը համարվում է վտանգված տեսակ: Գրանցված է նախկին ԽՍՀՄ և Ռուսաստանի Կարմիր գրքերում: Նշենք, որ սպանված անգղի նշված լուսանկարը համացանց է բեռնվել 2014թ.-ին, իսկ նկարագրության մեջ գրված է տեղանքի անունը՝ «Բախչալար»: Բախչալարը գտնվում է Արմավիր մարզում, Ախուրյանի գետաբերանի մոտ: Կայքի հետ զրույցում թռչնաբան Լյուբա Բալյանը նշել է, այդ տարածաշրջանում կան անգղերի գաղութներ: «Բագարան և Երվանդաշատ համայնքներում շատ են նման դեպքեր գրանցվում»,- ասաց նա: Տվյալ անձը ևս որսի սիրահար է և ունի բազմաթիվ լուսանկարներ այդ մասին վկայող:


Նյութի աղբյուրը` Econews.am

Վերջին նորություններ