Օրվա լրահոս

Այսօր՝ Կոտայքի մարզում, ժամը 04։30-ի սահմաններում Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության օպերատիվ կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Երևան-Սևան ավտոճանապարհի Չայնիի ոլորաններում ավտոմեքենա է այրվում։ Ինչպես դեպքի վարից հայտնում է Գագիկ Շամշյանը, հրդեհի վայր են ժամանել Աբովյանի հրշեջ-փրկարարական ջոկատը, ովքեր մարել են ճանապարհի երթևեկելի գոտուց դեպի աջ հատվածում գտնվող Mercedes E500 մակնիշի TB-202-TB վրացական համարանիշներով ավոտմեքենայում առաջացած հրդեհը։ Ֆոտոլրագրողը հայտնում է, որ ավտմեքենան ամբողջովին վերածվել է մոխրակույտի։


Լուսանկարը՝ Shamshyan.com

Վերջին նորություններ