Օրվա լրահոս

Ալբանիայում Հայաստանի հավաքականը շարունակում է փայլուն ելույթները: Գերծանր քաշային կարգում ոսկե մեդալ է նվաճել Ռիոյի օլիմպիական փոխչեմպիոն Գոռ Մինասյանը:  armsport.am-ից տեղեկանում ենք, որ մեր մարզիկը երկամարտում ցույց տվեց 420 կգ արդյունք և 19 կգ գերազանցեց երկրորդ տեղը գրաված ռուսաստանցի Անտոնի Սավչուկին: Պոկում վարժությունում Մինասյանը բարձրացրեց 200 կգ կշռող ծանրաձողը, իսկ հրումում գլխավերևում պահեց 220 կգ: 

Վերջին նորություններ