Օրվա լրահոս

Ծանրամարտի Եվրոպայի երիտասարդական առաջնությունում պայքարն ավարտեցին մինչև 20 տարեկան +105 կգ քաշային երիտասարդները: ՀԱՕԿ-ից տեղեկանում ենք, որ Ալբանիայի Դուրես քաղաքում ընթացող առաջնությունում, մրցակիցների նկատմամբ բացահայտ առավելությամբ չեմպիոնի կոչումը նվաճեց Սիմոն Մարտիրոսյանը, որը նաև երկամարտում այս տարիքային խմբի Եվրոպայի նոր ռեկորդ սահմանեց (433 կգ): armsport.am-ից տեղեկանում ենք, որ  մեր մարզիկը պոկում վարժությունում առաջին իսկ մոտեցմամբ՝ 186 կգ, անհասանելի դարձավ մրցակիցների նկատմամբ, սակայն այնուհետև հաջորդաբար սանձեց նաև 192 և 197 կիլոգրամները: Սիմոնը մրցակցությունից դուրս էր նաև հրում վարժությունում (236 կգ):

Վերջին նորություններ