Օրվա լրահոս

Բանակից տարկետում կստանան միայն լավագույն մարզիկները։ Այս մասին այսօր ԱԺ–ում «Զինվորական ծառայության եւ զինծառայողի կարգավիճակի մասին» օրենքում քննարկումների ժամանակ ասել է պաշտպանության նախարար Վիգեն Սարգսյանը։ «3-4 տարով տարկետում կստանան միայն Օլիմպիական խաղերում, Եվրոպայի եւ աշխարհի առաջնություններում 1-4–րդ տեղերը զբաղեցրած մարզիկները։ Եթե այդ ժամանակահատվածում նրանք չկրկնեն իրենց արդյունքները, նրանք բանակ կզորակոչվեն։ Այդ պատճառով նրանց համար դա նոր խթան կդառնա ավելի արագ վազել եւ ավելի բարձր ցատկել»,– ասել է նախարարը։

Վերջին նորություններ