Օրվա լրահոս

Հոկտեմբերի 25-ին, օրվա ընթացքում, Տավուշի մարզի Իջեւանի տարածաշրջանի Այգեհովիտ գյուղի բնակիչները լսել են 5-6 մեծ պայթյուններ, որոնց հետեւանքով գյուղի տների պատուհանների ապակիները ցնցվել են: Այդ մասին Aravot.am-ին հայտնել են Այգեհովտի բնակիչները: Տավուշի գյուղերում ոչ մի վնաս չի եղել, ամեն ինչ կատարվել է Ադրբեջանի տարածքում: Ռադիո Ավորայի լրատվականը կապ է հաստաել ՀՀ ՊՆ մամուլի խոսնակ Արծրուն Հովհաննիսյանի հետ, ով մեզ հետ զրույցում ասաց, որ մարտական դիրքի հետ կապված որեւէ միջադեպ չկա: Այլ մանրամասներ չկան:

Վերջին նորություններ