Օրվա լրահոս

Այսօր՝ Արարատի մարզում, ժամը 01։00-ի սահմաններում Շահումյան գյուղի բնակիչ՝ 22-ամյա Քաջիկ Թովմասյանը Երևան-Երասխ ավտոճանապարհի 20-րդ կմ հատվածում՝ Արտաշատի վարչական տարածքում, իր վարած «Վազ 21102» մակնիշի ավտոմեքենայով դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել երկաթե արգելապատնեշին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վարորդի դին ավտոմեքենայից դուրս են բերել Արտաշատի հրշեջ-փրկարարները։


Լուսանկարները՝ Shamshyan.com

Վերջին նորություններ