Օրվա լրահոս

Տավուշի մարզի Նավուր գյուղի Եղիշավան կոչվող տարածքում ծառայության ժամանակ ՀՀ ՊՆ ՌՈ զինծառայողները հայտնաբերել են վնասված սպիտակագլուխ անգղ: Զինծառայողները անգղին տեղափոխել են զորամասի տարածք, խնամել են, կերակրել, այնուհետև վերադաս հրամանատարության մջոցով կապվել են բնապահպանության նախարարության ներկայացուցիչների հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է Պնախարարի մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը: Այժմ սպիտակագլուխ անգղին տեղափոխել են մասնագիտացված տարածք համապատասխան վերահսկողության տակ:

Վերջին նորություններ