Օրվա լրահոս

Այսօր  խոշոր հրդեհ է բռնկվել Երևանի բենզալցակայաններից մեկում: Նախ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Երվանդ Քոչարի փողոցում գտնվող շինանյութի խանութում, ինչից հետո կրակը տարածվել է մոտակա բենզալցակայան:

ԱԻՆ մամուլի ծառայությունից Ռադիո Ավրորայի  լրատվականին հայտնում են, որ հրդեհի բարդության «Բիս 1» կանչով դեպքի վայր են մեկնել չորս մարտական հաշվարկ և Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման խումբը:

Հրդեհը հաջողվել է մեկուսացնել, իսկ բենզալցակայանը մոխրակույտի է վերածվել:

Տեսանյութը՝ News.am-ի:

Վերջին նորություններ