Օրվա լրահոս

Երևանի Պարույր Սևակ փողոցի բնակչից ԷկոԼուրը ահազանգ է ստացել հոկտեմբերի 25-ին Երևանի քննչական վարչության բակում ծառահատում իրականացնելու վերաբերյալ: «Պատշգամբից տեսա, թե ինչպես են կտրում կանաչ ծառը: Հողին հավասարեցրին նաև նախկինում կտրած ծառերի կոճղերը և բոլորը ծածկեցին հողով»,-ասում է ականատեսը: Երևանի քաղաքապետարանի թեժ գծից ահազանգող բնակչին հայտնել են, որ հատված ծառը փտած է եղել և վտանգ է ներկայացրել, դրա համար էլ իրականացվել է ծառահատում: Առանց այն էլ մեզ մոտ ծառերը քիչ են, շատ եմ ափսոսում յուրաքանչյուր ծառի կորստի համար»,-ասաց Երևանի բնակչուհին` էկոԼուրին տրամադրելով լուսանկարներ և տեսանյութեր: Լրատվամիջոցն ահազանգի կապակցությամբ դիմել է ՀՀ քննչական կոմիտե: ՀՀ քննչական կոմիտեի նախագահի խորհրդական Սոնա Տռուզյանը հայտնել , որ անցած մեկ ու կես տարվա ընթացքում, ինչ շենքը հատկացվել է վարչությանը, շուրջ 400 ծառ և թուփ է տնկվել` ապահովելով նրանց պատշաճ մշակումը: Համապատասխան մասնագետների կողմից կատարվել են էտման աշխատանքներ` ծառերի հետագա նորմալ աճը ապահովելու համար: Որևէ հատում չի իրականացվել: Ահազանգողին հրավիրում ենք նշված տարածք` տեղում ծանոթանալու իրականացված կանաչապատման աշխատանքներին:

Վերջին նորություններ