Օրվա լրահոս

«Ավրորայի» լրատվականին  րոպեներ առաջ հայտնի դարձավ, որ սպանություն է տեղի ունեցել Երևանի Նոր Նորք վարչական շրջանի շուկայում: 

Մեր ռադիոլսողներից մեկի տեղեկություններով՝ սպանված անձը տեղի նորակառույց շուկայում է աշխատում կնոջ հետ միասին: Աղբյուրի փոխանցմամբ՝ «տղամարդուն դանակահարել է մի մուրացկան»: Ներկայումս շուկայի հատվածը ոստիկանների կողմից շղթայված է:

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ: Քրեական գործը հարուցվել է ՀՀ ՔՕ 104-րդ հոդվածի 1-ին մասով՝ Սպանություն:

Նշենք, որ սպանվածը 60-ամյա տղամարդ է: Մահացածը, shamshyan.com-ի փոխանցմամբ,  Լևոն Ասատրյանն էր:

Վերջին նորություններ