Օրվա լրահոս

Աբովյանի թիվ 12 մանկապարտեզում պահարանն ընկել է 5-ամյա սանի վրա, ում հարազատներն անմիջապես տեղափոխել են հիվանդանոց: ՙՀայկական ժամանակ՚ թերթի թղթակցին այս մասին ահազանգել է երեխայի պապիկը, դժոհելով, որ կատարվածից մինչ այս պահը մանկապարտեզից որեւէ մեկը չի հետաքրքրվել երեխայի ճակատագրով. ՙէդ դաստիարակները էնքան անփույթ են, որ 5 տարեկան երեխան մոտիկանա 4 պահարաններին, շուռ տա իր վրա, ուղեղի ցնցում ստանա, կապտուկներով տանենք հիվանդանոց, հետ բերենք ու էլի շտապօգնություն կանչենք, ու էսքանից հետո մանկապարտեզից որեւէ մեկը քիչ չի բարեհաճում ներողություն խնդրել, դեռ մի բան էլ ցինիկ ձեւով ասում են, թե երեխա էր, բան է եղել ա…՚,-պատմել է երեխայի պապիկը: Լյովա Ներկարարյանի խոսքով, իրենք պահանջելու են, որ մեղավորները պատժվեն, եւ որ նման դեպքերը չկրկնվեն:
Աբովյանի թիվ 12 մանկապարտեզի դաստիարակ Անուշ Ասատրյանը Armtimes.com-ի թղթակցի հետ զրույցում չի հերքել, որ պահարանն իսկապես ընկել է 5-ամյա Աշոտ Լալայանի վրա. ՙՋրի շշերը պահարանի մեջ են գտնվում, օրը 20 անգամ գնում են վերցնում, հերթական անգամ Աշոտը ուզեց ջուր խմի՝ ուղարկեցի, ես էլ երեխեքին էի հագցնում, Աշոտը երեւի կախվել ա պահարանից, էդ պահարանները ամուր չեն, ու ընկել ա վրան՚,-ասել է նա, նշելով, որ դեպքը նկատել է ուրիշ խմբի դայակն ու անմիջապես հանել երեխային տակից: Կատարվածի մասին երեխայի հարազատները արդեն իսկ հաղորդում են ներկայացրել ոստիկանությունում:

Վերջին նորություններ