Օրվա լրահոս

Սպանությունից նոր մանրամասներ է հաղորդում ոստիկանությունը:  Եվս մեկ անգամ հիշեցնեմ, որ երեկ ՙՍուրբ Գրիգոր Լուսավորիչ՚ բժշկական կենտրոնից ոստիկանություն հաղորդում է ստացվել, որ Գայի պողոտայի շուկայից իրենց մոտ է տեղափոխվել 60-ամյա մի տղամարդու դին`դանակահարված վիճակում:
Պարզվել է, որ նշված շուկայում տեղի ունեցած վիճաբանության ժամանակ անհայտ անձը սուր կտրող-ծակող գործիքով հարվածել է նրա պարանոցին:
Նախնական տեղեկություններով` հնարավոր է` վնասվածքները հասցրել  է փողոցը հատող տղամարդը, որը շրջիկ վաճառող է:
Տեսագրության մեջ երևացող անձին ճանաչողներին խնդրում ենք դիմել ոստիկանության մոտակա բաժին կամ զանգահարել 1-02:

Վերջին նորություններ