Օրվա լրահոս

«Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից կատարված գողությունը րոպեների ընթացքում բացահայտվել է: Ինչպես հայտնում է ՀՀ Ոստիկանությունը, դեկտեմբերի 24-ին ժ.02.00-ին, ոստիկանության պետական պահպանության գլխավոր վարչության և Մալաթիայի բաժնի աշխատակիցները ծառայություն իրականացնելիս, «Եռաբլուր» զինվորական պանթեոնի տարածքից գողություն կատարելու կասկածանքով ոստիկանության Մալաթիայի բաժին են բերման ենթարկել 1997 թվականին ծնված Գոռ Դ․-ին և 2000 թվականին ծնված Բաբկեն Գ-ին։ Գոռ-ն իրեն պատկանող «Նիսսան» ավտոմեքենայի բեռնախցիկից ներկայացրել է երկու եղևնի և տվել խոստովանական բացատրություն, որ դրանք նույն օրը ժ.01.50-ին Բ. Գ․-ի հետ գողացել են «Եռաբլուր»-ի տարածքից: Վնասի չափը պարզվում է: Նախապատրաստվում են նյութեր։

Վերջին նորություններ