Օրվա լրահոս

Երեկ՝ դեկտեմբերի 23-ին, շղթայական ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում: Ժամը 20:00-ի սահմաններում Վանաձոր քաղաքի Վարդանանց փողոցի թիվ 122 շենքի դիմաց բախվել են Երևան քաղաքի Դավիթաշեն 4 թաղամասի բնակիչ, 35-ամյա Վահե Վարդանյանի վարած Toyota Camry, Վանաձոր քաղաքի Կամոյի փողոցի բնակիչ, 27-ամյա Տիգրան Դալլաքյանի վարած Toyota Camry և դեռևս չպարզված վարորդի կողմից վարած Mercedes մակնիշի ավտոմեքենաները: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով ժամեր անց Վանաձորում տեղակայված ՀՀ ՊՆ զինվորական հոսպիտալ է տեղափոխվել 31-ամյա Կարեն Բեժանյանը: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վարորդներից Վ. Վարդանյանը Ազգային ժողովի պատգամավոր, ՀՅԴ-ական Աղվան Վարդանյանի որդին է:

Վերջին նորություններ