Օրվա լրահոս

ԱՄՆ «կրեմլյան զեկույցում» Ռուսաստանի 96 օլիգարխների մեջ ներառված են «Տաշիր» ընկերությունների խմբի հիմնադիր Սամվել Կարապետյանը եւ «Ռոսգոսստրախի» համասեփականատեր  Դանիլ Խաչատուրովը: Ցանկում է նաեւ «Կրասնոդար» ֆուտբոլային ակումբի, խանութների ցանցի սեփականատերը, ինչպես նաեւ ՎՏԲ բանկի դիտորդական խորհրդի անկախ անդամ Սերգեյ Գալիցկին (Հարությունյան): Օլիգարխների թվում հիշատակված են Օլեգ Դերիպասկան, Ռոման Աբրամովիչը, Ալիշեր Ուսմանովը, Միխայիլ Ֆրիդմանը, Արկադի Վեկսելբերգը: «Օլիգարխների ցանկում» են նաեւ մտել Ռուսաստանի ամենահարուստ մարդկանցից մեկը՝ «Սիստեմա» բաժնետիրական ֆինանսական կորպորացիայի տնօրենների խորհրդի նախագահ Վլադիմիր Եվտուշենկովը, ինչպես նաև Ռուսաստանի ամբողջ կառավարությունը՝ նախարարներով հանդերձ: Դրանից զատ, ցանկի մեջ են ներառված «Կասպերսկու լաբորատորիայի» հիմնադիր Եվգենի Կասպերսկին, «Յանդեքսի» ղեկավար Արկադի Վոլոժը, Mail.ru Group-ի նախկին համասեփականատեր Յուրի Միլները, «Ռոսնեֆթի» ղեկավար Իգոր Սեչինը, «Գազպրոմ»-ի վարչության նախագահ եւ տօրենների խորհրդի փոխնախագահ Ալեքսեյ Միլլերը, «Ռոստեխ» կորպորացիայի գլխավոր տնօրեն Սերգեյ Չեմեզովը:

Վերջին նորություններ