Օրվա լրահոս

Երեւանի ավագանու փետրվարի 13-ի նիստի օրակարգում է ներառվել մայրաքաղաքում առաջին հանրապետության վարչապետ Արամ Մանուկյանի արձանը տեղադրելու մասին հարց: Արամ Մանուկյանի արձանը կտեղադրվի Արամի եւ Նալբանդյան փողոցների հատման կետում՝ մետրոյի «Հանրապետության հրապարակ» կայարանի վերնամասում: Այս մասին «Հայկական ժամանակ»-ի հետ զրույցում ասաց Երեւանի ավագանու ԵԼՔ խմբակցության անդամ Անի Խաչատրյանը: Արամ Մանուկյանի արձանը, մեղմ ասած, խայտառակություն է»,- ասաց Անի Խաչատրյանը: Մրցութային հանձնաժողովի սեպտեմբերի 29-ին կայացած նիստում հաղթող է ճանաչվել Հայաստանի վաստակավոր նկարիչ, քանդակագործ Դավիթ Մինասյանի հեղինակած գործը: Արձանը կտեղադրվի 2018 թ․ մայիսի 28-ին Հայաստանի առաջին հանրապետության 100-ամյա հոբելյանի շրջանակներում:

Վերջին նորություններ