Օրվա լրահոս

ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը հրապարակել է ընթացիկ տարվա գնումների պլանը: «Ժողովուրդ» օրաթերթը գնումների այդ պլանից տեղեկացավ, որ ԱԺ-ն ընթացիկ տարում չի մնա առանց աղացած սուրճի, շաքարավազի եւ, իհարկե, զուգարանի թղթի: ՀՀ ազգային ժողովի աշխատակազմը ընթացիկ տարվա կոմունալ ծառայությունների համար բավականին ծախսեր ունի փակելու: Օրինակ` գազի համար ԱԺ աշխատակազմը նախատեսել է ծախսել 58 մլն 642 հազար 600 դրամ, էլեկտրաէներգիայի համար` 84 մլն 210 հազար 800 դրամ, խմելու ջրի համար` 12.4 մլն դրամ: Բացի կոմունալ ծախսերից` ԱԺ աշխատակազմը շենքի ախտահանման եւ մակաբույծների ոչնչացման համար հատկացրել է 840 հազար դրամ: Միայն կապի սերվերների համակարգչային ծրագրային փաթեթների համար պետական միջոցներից նախատեսվում է ծախսել մոտ 8 մլն 550 հազար դրամ, իսկ ինտերնետ ծառայության համար` 4.5 մլն դրամ: Նաեւ ԱԺ աշխատակազմը տեղային հեռախոսային ծառայությունների համար ընթացիկ տարում կծախսի 12 մլն դրամ: Սա դեռ ամենը չէ: Ավտոմեքենաների նորոգման ծառայությունները եւս «թանկ կնստեն», որոնց համար նախատեսվում է ծախսել 20 մլն դրամ: ԱԺ աշխատակազմը նախատեսել է ընթացիկ տարվա համար գնել 25 հազար լիտր սուպեր տեսակի բենզին, ընդհանուր կծախսի 11 մլն 750 հազար դրամ: Ի դեպ, տեղեկացնենք, որ սուպեր տեսակի բենզինի մեկ լիտրը խորհրդարանը նախատեսում է գնել 470 դրամով: Կգնվի նաեւ ռեգուլյար տեսակի 200 հազար լիտր բենզին` մեկ լիտրը 390 դրամով. ընդհանուր կծախսվի 78 մլն դրամ: ԱԺ աշխատակազմը մտադիր է ընթացիկ տարում գնել նաեւ 20 հատ բաժակ, որոնց համար նախատեսվում է պետական միջոցներից ծախսել 160 հազար դրամ: Այսինքն` մեկ բաժակի արժեքը կազմում է 8000 դրամ: Թե այս թանկարժեք բաժակով ով եւ ինչ է խմելու, ժամանակը ցույց կտա: «Ժողովուրդ»-ը տեղեկացավ, որ ԱԺ աշխատակազմը նախատեսում է գնել զուգարանի` «ռուլոնով» 1440 հատ թուղթ, որի համար ծախսվելու է 1 մլն 152 հազար դրամ: Այսինքն` զուգարանի մեկ հատ թուղթը արժի 800 դրամ: Բացի այս` գնվել է նաեւ 200 դրամանոց զուգարանի 1000 հատ թուղթ, որի ընդհանուր ծախսը, ըստ գնումների պլանի, կկազմի 200 հազար դրամ: Արդեն հասկանալի է, որ ԱԺ միայն վերնախավի ներկայացուցիչները կարող են օգտվել 800 դրամանոց զուգարանի թղթից, իսկ մյուսների համար 200 դրամանոցն է:
Մանրամասները՝ սկզբնաղբյուր կայքում:

 

Վերջին նորություններ