Օրվա լրահոս

Իրավապաշտպաններն ահազանգում են: Սիրիայում կրկին քիմիական հարձակում է իրականացվել: Նշվում է, որ իրավիճակը սրվել է Ռուսական Սու-25-ը խոցելուց հետո, Ռուսաստանը եւ Սիրիան ակտիվացրել են ահաբեկիչների տիրապետության տակ գտնվող տարածքներում ավիահարվածները: Վերջին 4 օրերին Սիրիայում մի քանի տասնյակ մարդ է մահացել: Ավիահարվածներից մեկը հասցվել է հիվանդանոցին, որում երեխաներ են եղել: Մնացած մյուս շրջաններում քիմական զենք է կիրառվել: Սիրիական իշխանությունները հայտնում են, որ քիմական զենք չունեն, իսկ ահա ՄԱԿ-ում ԱՄՆ-ի ներկայացուցիչը տեղի ունեցածը որակել է որպես ողբերգություն: ԱՄՆ-ի պետքարտուղար Ռեքս Թիլերսոնը Ռուսաստանին է մեղադրել քիմական զենքի հարձակման մեջ, քանի որ այս երկիրը շարունակում է սատարել Ասադի ռեժիմին:

Վերջին նորություններ