Օրվա լրահոս

Հունվարի 28-ին Երեւանի «Էրեբունի» բժշկական կենտրոնում մահացած 19-ամյա ծննդկան Լիլիթ. Խ.-ի հարազատները անպատասխան շատ հարցեր ունեն: Երիտասարդ կնոջ մահվան յոթերորդ օրը լրանալուց հետո նրանք որոշել են բողոքի ձայն բարձրացնել, գնալ կատարվածի հետքերով ու վերհանել եղելությունը: Նրանք կարծում են, որ ծննդաբերությունից հետո վատ ինքնազգացողություն ունեցող Լիլիթին համառորեն դուրս գրելն ու տուն ուղարկելը միտումնավոր է եղել, որպեսզի նա մեռնի ոչ թե բուժհաստատությունում՝ իրենց համար բացասական ցուցանիշ ապահովելով, այլ տանը:

Լիլիթի մայրը՝ Լենա Խ.-ն, «Armtimes.com»-ի հետ զրույցում պատմեց, որ աղջիկը հղիության ինն ամիսների ընթացքում «Էրեբունիում» գտնվել է բժիշկ Դավիթ Ա.-ի հսկողության տակ, ի դեպ՝ որոշ ժամանակ բուժում ստանալուց հետո: Հղիության ընթացքում Լիլիթին անընդհատ ասվել է, որ պտղի դիրքը ճիշտ չէ, եւ պետք է կեսարյան հատում անել: Վերջին օրը, սակայն տեղեկացրել են, որ երեխան փոխել է դիրքը, եւ կեսարյան հատման անհրաժեշտություն այլեւս չկա: Դավիթ Ա.-ն, ըստ տիկին Լենայի, մանրամասնել է՝ գլուխը մի քիչ բարձր է մնացել, դժվար կլինի, բայց ոչինչ, կօգնենք, ինքնուրույն կծննդաբերես: Երեխան ծնվել է մեծ դժվարությամբ, իսկ երիտասարդ մայրը դրանից հետո սկսել է իրեն ավելի ու ավելի վատ զգալ: «Ամսի 25-ին ես գնացի երեխային տեսա (նկատի ունի դստերը՝ Լիլիթին), շատ վատ էր, տաքություն ուներ: Մի ձեւի ոնց որ հավես չուներ, չէր խոսում հետս...»,- ասաց մահացած ծննդկանի մայրը եւ հուզվելով այլեւս չկարողացավ խոսել:

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում:

Վերջին նորություններ