Օրվա լրահոս

Աջ ղեկով մեքենաների ներմուծումը ժամանակավորապես արգելելու մասին օրենքի նախագիծըն ընդունվեց ձայների 63 կողմ, 34 դեմ հարաբերակցությամբ:

ԱԺ «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Գևորգ Պետրոսյանն էլ օրինագծի քվեարկությունից առաջ վարման կարգով ելույթի ընթացքում ասաց, որ ներմուծման արգելքի հիմնավոր փաստարկներ չեն ներկայացվել. «Եթե հիմնավորումն անվտանգությունն է, ո՞րն է տրամաբանությունը եղածներին թողնել շարունակել շահագործումը, ներմուծումն էլ սահմանափակել ժամանակավորապես՝ ապրիլից մինչև հոկտեմբեր»,- ասել է պատգամավորը:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարար Վահան Մարտիրոսյանն ասել էր,  որ «աջակողմյան ղեկային համակարգով մեքենաների երթեւեկությունը վտանգ է ներկայացնում ճանապարհային երթեւեկության անվտանգության համար»: Մարտիրոսյանը նշել էր, որ հոկտեմբերի 1-ից հետո որոշումը կարգավորվել է ԵԱՏՄ կանոնակարգով: 

Վերջին նորություններ