Օրվա լրահոս

Լոռու մարզի Ջրաշեն գյուղի բնակիչ, 60-ամյա Վահան Ուռուսյանի ահազանգի փաստով ոստիկանությունում նյութեր են նախապատրաստվում: Վերջինս ոստիկանությանը հայտնել է, որ անհայտ անձը կամ անձինք տեխնիկական միջոցների գործադրմամբ մուտք են գործել Ջրաշեն գյուղի 8-րդ փողոցի թիվ 32 հասցեում գտնվող նորակառույց, դեռևս չշահագործվող մանկապարտեզ և այնտեղից գողացել ջեռուցման կաթսան ու ջեռուցման մարտկոցները: ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանի տեղեկություններով, գողը կամ գողերը նշված տարածք են մտել շինության եվրոպատուհանները բացելու միջոցով: Վնասը կազմում է մոտ 1 միլիոն դրամ և նշված մանկապարտեզը, ըստ տեղեկությունների, կառուցվում էր Ազգային Ժողովի պատգամավոր, Արկադի Համբարձումյանի հովանավորությամբ: Ֆոտոլրագրողի տեղեկություններով, ոստիկանություն ահազանգած Ուռուսյանը Ջրաշեն համայնքի ղեկավարն է:

Վերջին նորություններ