Օրվա լրահոս

Արդեն հայտնել էինք, որ սեպտեմբերի 29-ին դաժան ու սահմռկեցուցիչ դեպք է տեղի ունեցել Արմավիրի մարզում. գիշերը՝ ժամը 1-ի սահմաններում, ոստիկանության Արմավիրի բաժին բժշկական կենտրոն է տեղափոխվել մեկամյա տղա երեխայի դի։ Նախնական տվյալներով՝ մանկահասակ երեխայի նկատմամբ բռնություն է գործադրել հայրը. վերջինս 2018թ. սեպտեմբերի 28-ին՝ ժամը 21-ի սահմաններում, հանդամասում գտնվող իրենց բնակության վայրում, ծեծել է մանկահասակ որդուն՝ ծնված 18.12.2017թ., որի հետեւանքով ստացած մարմնական վնասվածքներից փոքրիկը տեղում մահացել է: Armtimes.com-ը հաղորդում է, որ Ռուստամ Մանուկյանը սպանված փոքրիկի խորթ հայրն է: Ռուստամ Մանուկյանը, ձերբակալվել է. ըստ պաշտոնական տեղեկության՝ նա ալկոհոլի ազդեցության տակ է եղել. նրա մոտ հայտնաբերվել է բարձր խմածություն: Նրա հանրային պաշտպան Համլետ Ստեփանյանի խոսքով, սակայն, իր պաշտպանյալն ամենևին էլ խմած չի եղել։ "Կասկածյալը մեղքը չի ընդունում, ինքը չի կատարել արարքը",- ասել է պաշտպանը։ Նրա խոսքով՝ երեխային ծեծել է մայրը։ Ըստ նախնական տեղեկությունների՝ Ռուստամ Մանուկյանը ձեռքի ափով եւ բռունցքներով հարվածներ է հասցրել փոքրիկի դեմքի շրջանին, ապա, վերջինիս դեմքն ի վար շրջելով անկողնու վրա, նաեւ՝ մեջքին, գլխին եւ մարմնի տարբեր մասերին: Իսկ երբ վերջինիս կինը՝ 30-ամյա Օվսաննա Գրիգորյանը, փորձել է պաշտպանել երեխային, ամուսինը սկսել է հարվածներ հասցնել նաեւ հղի կնոջը՝ սկզբում հարվածելով գլխին, ապա ապտակել նրան:

Վերջին նորություններ