Օրվա լրահոս

Երեկ առեղծվածային դեպք է տեղի ունեցել Երևանում: Ժամը 21:20-ի սահմաններում ոստիկանության կենտրոնական բաժին և ոստիկանության Մարաշի բաժանմունք ահազանգ է ստացվել, որ Նորք Մարաշ 7-րդ փողոցում գտնվող ՙԸնտանեկան՚ ռեստորանային համալիրի մոտ արդեն մի քանի օր է՝ Ford մակնիշի ավտոմեքենա է կայանված, որի մեջ տղամարդու դի կա: Ոստիկաններն ու քննիչները դեպքի վայր մեկնելով Ford Transit մակնիշի ավտոմեքենայի միջնամասում հայտնաբերել են Երևանի բնակիչ, 36-ամյա Արթուր Հարությունյանի դին: Վերջինս մի քանի օր որպես անհայտ կորած որոնվում էր ոստկանության կենտրոնական բաժնի կողմից: Փաստի առթիվ քննչական բաժնում նյութեր են նախապատրաստվում: Քննիչի որոշմամբ նշանակվել են մի շարք փորձաքննություններ, այդ թվում՝ դիակի դատաբժշկական:

Վերջին նորություններ