Օրվա լրահոս

Արդեն քանզիցս հայտնել ենք Ղրիմի Կերչ քաղաքի քոլեջներից մեկում տեղի ունեցած պայթյունի մասին, որի հետևանքով, նախնական տվյալներով, կա 18 զոհ (ավելի վաղ հայտնի էր 13 զոհի մասին) և ավելի քան 70 վիրավոր: Չնայած, ավելի վաղ որպես վարկած ներկայացվում էր գազի պայթյունը, սակայն, արդեն պաշտոնապես հայտարարվում է, որ կատարվածը ահաբեկչական ակտ է և, որ գործի է դրվել ինքնաշեն պայթուցիկ սարք: Ներկայում որոնվում է կասկածյալը, ով, ըստ ականատեսների, 25 տարեկան, բաց գույներով երիտասարդ է: Որոշ տվյալներով՝ ահաբեկության հեղինակը նույն քոլեջի ուսանողներից է։ Իսկ այլ ականատեսների խոսքերով՝ պայթյունից հետո զուգարաններից զինված, դիմակավոր անձինք են դուրս եկել և սկսել կրակել խուճապի մատնված ու փախուստի դիմաց երեխաների ուղղությամբ։ Նշենք, որ պայթյունի հետևանքով քոլեջի շենքում մասնակի փլուզումներ են եղել: Այս պահի դրությամբ մոտ 15 հոգու ճակատագիրն անհայտ է, և, չի բացառվում, որ նրանք փլատակների տակ մնացած լինեն: Դեպքի վայրում այս պահին շարունակում են աշխատել հրշեջները, փրկարարները և, իհարկե, շտապօգնության բրիգադները: Լրացում. Նոր տեղեկություններով՝ քոլեջի մոտ կենտրոնացվել է ռազմական տեխնիկա։ Տեղի ունեցածի հետ կապված քրեական գործ է հարուցվել՝ ահաբեկություն հոդվածի հատկանիշներով։ Ենթադրյալ ահաբեկիչը, ով 23 տարեկան է, գտնվել է մահացած՝ քոլեջի երկրորդ հարկում: Նախնական տվյալներով՝ նա ինքնասպան է եղել:

Վերջին նորություններ