Երևանում կրակոցներ են հնչել. կան վիրավորներ
ՀՀ քննչական կոմիտեի ԵՔՔՎ Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների քննչական բաժնում հարուցվել է քրեական գործ՝ ապօրինի զենք կրելու և սպանության փորձ կատարելու դեպքի առթիվ:\r\n\r\nԻնչպես հայտնում են ՔԿ դեպարտամենտի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի բաժնից, նախնական տվյալներով՝ երեկ երեկոյան, Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու շենքերից մեկի բակում հնչել են կրակոցներ, որի հետևանքով երկու անձ ստացել է հրազենային վիրավորում:\r\n\r\nԴեպքից անմիջապես հետո Երևան քաղաքի՝ 1981 թվականին ծնված բնակիչը հրազենային վիրավորումով տեղափոխվել է «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն, իսկ 1984 թվականի ծնված տղամարդը ՝ «Միքայելյան վիրաբուժության ինստիտուտ» ՓԲԸ:\r\n\r\nՆախաքննությունը շարունակվում է, միջոցներ են ձեռնարկվում դեպքի հանգամանքները պարզելու, ենթադրյալ հանցագործություն կատարած անձին (անձանց) հայտնաբերելու ուղղությամբ:\r\n\r\nԴեպքի վերաբերյալ նոր հանգամանքների ի հայտ գալու դեպքում կտրվի տեղեկատվություն:

Քաղաքականություն

Պատահարներ