Դեկտեմբեր ամսվա կանխատեսումը և կլիմայական բնութագիրը
Արարատի և Արմավիրի մարզեր Արագածոտնի և Կոտայքի նախալեռներ\r\n\r\nՕդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...-10, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+13, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-13 (դիտված պատմական նվազագույնը՝ -27...-32, առավելագույնը՝ +18...+22): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման՝ 15-26 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:\r\n\r\nՇիրակի, Գեղարքունիքի մարզեր, Արագածոտնի և Կոտայքի մարզի լեռնային շրջաններ\r\n\r\nՕդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -5...-7, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +2...+7, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում, գիշերը մինչև -20...-25 (դիտված պատմական նվազագույնը՝ -31...-36, առավելագույնը՝ +15...+18): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 18-55 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:\r\n\r\nԼոռու մարզ\r\n\r\nՕդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -1...-3, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +5...+10, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -18...-22 (դիտված պատմական նվազագույնը՝ -26...-31, առավելագույնը՝ +19...+21): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 19-20 մմ):\r\n\r\nՏավուշի մարզ\r\n\r\nՕդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է 0...+2, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը` մինչև +10...+15, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-13 (դիտված պատմական նվազագույնը՝ -15...-20, առավելագույնը՝ +22...+26): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 21-23 մմ):\r\n\r\nՎայոց ձորի մարզ\r\n\r\nՕդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է նախալեռնային շրջաններում 0...-1, լեռնային շրջաններում` -5...-7, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը նախալեռնային շրջաններում մինչև +10...+13, լեռնային շրջաններում՝ 0...+5, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը նախալեռնային շրջաններում մինչև` -10...-12, լեռնային շրջաններում` -18...-20 (դիտված պատմական նվազագույնը՝ նախալեռնային շրջաններում -22...-23, առավելագույնը՝ +18...+19, լեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-26, առավելագույնը՝ +14...+15): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` նախալեռնային շրջաններում 28-35 մմ, լեռնային շրջաններում 70-75 մմ):\r\n\r\nՍյունիքի մարզ\r\n\r\nՕդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է հովտային շրջաններում +1...+4, նախալեռնային շրջաններում` -3...-5, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը հովտային շրջաններում մինչև` +12...+15, նախալեռնային շրջաններում՝ +7...+10, երրորդ տասնօրյակում` օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը հովտային շրջաններում մինչև` -10...-12, նախալեռնային շրջաններում` -15...-18 (դիտված պատմական նվազագույնը՝ հովտային շրջաններում -14...-18, առավելագույնը՝ +25...+26, նախալեռնային շրջաններում նվազագույնը՝ -25...-30, առավելագույնը՝ +20...+23): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` հովտային շրջաններում 15-27մմ, նախալեռնային շրջաններում 19-54 մմ):\r\n\r\nԵրևան քաղաք\r\n\r\nՕդի միջին ամսական ջերմաստիճանը կանխատեսվում է -1...+1, որը մոտ է բազմամյա միջին արժեքին: Ամսվա առաջին տասնօրյակում հնարավոր է օդի ջերմաստիճանի բարձրացում ցերեկը՝ մինչև +10...+12, երրորդ տասնօրյակում՝ օդի ջերմաստիճանի նվազում` գիշերը մինչև -10...-12 (դիտված պատմական նվազագույնը՝ -29.8, առավելագույնը՝ +22): Ամսական տեղումների քանակը կանխատեսվում է նորմայից ավելի (նորման` 25-30 մմ): Առանձին օրեր կդիտվի մառախուղ:\r\n

Քաղաքականություն

Պատահարներ