Մերկասառույց, մառախուղ ՀՀ ավտոճանապարհներին. ի՞նչ իրավիճակ է Ստեփանծմինդա-Լարսում
ՀՀ արտակարգ իրավիճակների նախարարությունը տեղեկացնում է, որ ՀՀ տարածքում ավտոճանապարհները հիմնականում անցանելի են:\r\n\r\nՍյունիքի մարզի Գորիս-Սիսիան-«Զանգեր» ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:\r\n\r\nԱրագածոտնի մարզի Ապարան, Աշտարակ, Սյունիքի մարզի Գորիս, Կապան քաղաքներում և «Մեղրու սար» կոչվող տարածքում մառախուղ է:\r\n\r\nՎարորդներին խորհուրդ է տրվում մարզեր երթևեկել բացառապես ձմեռային անվադողերով։\r\n\r\nՎրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալությունից և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչությունից ստացված տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը փակ է բեռնատար ավտոմեքենաների համար: Վրացական կողմում կա կուտակված 82 բեռնատար ավտոմեքենա:

Քաղաքականություն

Պատահարներ