Փախուստի փորձ «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․ քանդել են պատը
Այսօր առավոտյան փախուստի փորձ է տեղի ունեցել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից։ Երկու կալանավորներ իրենց խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով դուրս են եկել եւ շարժվել դեպի ելքը։ Այս մասին հայտնում է NEWS.am-ը։ Լրատվամիջոցի հետ զրույցում լուրը հաստատել են ԱՆ քրեակատարողական վարչության հանրային կապերի բաժնից։ Փախուստի փորձը տեղի է ունեցել ժամը 04:40-ի սահմաններում։ ՀՀ ԱՆ «Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի կալանավորված անձինք Է. Վ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.3մ.1կ., 183հ.3մ.3կ., 131հ.2մ.2,3,4,6կ., 139հ.1մ., 138հ.1մ.) եւ Փ. Մ.-ն (մեղադրվում է ՀՀ ՔՕ 175հ.2մ.4կ.) խցի ճակատային պատի քարը քանդելու միջոցով խցից դուրս են եկել հիմնարկի արգելագոտու տարածք, որտեղ անցնելով փշալարի արգելապատնեշը՝ փորձել են տեղաշարժվել դեպի հիմնարկի ելքը: Սակայն ժամապահի եւ հերթապահ խմբի ծառայողների աչալրջության եւ զգոնության շնորհիվ կալանավորված անձանց փախուստի փորձը կանխվել է: Փաստի առթիվ նախապատրաստվում են նյութեր:

Քաղաքականություն

Պատահարներ