ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Հայաստանում ցուցադրել են Ս–300 համալիրներ
Հ պաշտպանության նախարարությունը «Զինուժ մեդիա» նախագծի շրջանակում ցուցադրել է Ս–300 զենիթահրթիռային համալիրները։ «ՀՕՊ զորքերն այսօր ի զորու են մոխրի վերածել հակառակորդի ցանկացած թռչող օբյեկտ: Հայաստանի օդային սահմաններն անառիկ են շնորհիվ զորատեսակի անձնակազմի փայլուն պատրաստության, ինչպես նաև ժամանակակից սպառազինության, որով հետևողականորեն ու շարունակաբար համալրվում է հայոց բանակը»,- նշված է «Զինուժ մեդիայի» յութուբյան էջում և կից հրապարակված է տեսանյութում։

Քաղաքականություն

Պատահարներ