Ընտրողին ուղեկցեցին ոստիկանության բաժին
Հրազդանի 26/14 տեղամասում 12:00-ի սահմաններում կրկնաքվեարկության դեպք գրանցվեց, որը հետագայում մեկնաբանվեց շփոթմունք։ Ինչպես հայտնում է Hetq.am-ը՝ ընտրողը նախապես իր քվեարկությունը կատարելով ցանկացել է օգնել բարեկամին, բայց գրանցամատյանում գրանցելու փոխարեն մոտեցել է սարքավորման։ Կարմիր լույսը նկատելով ՏԸՀ անդամ Նունե Հովհաննիսյանը դիմել է հանձնաժողովի նախագահին, որն էլ հրավիրեց ոստիկանին։ Նա երիտասարդին ուղեկցեց ոստիկանության բաժին։

Քաղաքականություն

Պատահարներ