ԱՄՆ-ում ձնամրրիկի հետևանքով առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար բնակիչ
ԱՄՆ-ի հարավ-արևելքում մոլեգնում է սաստիկ ձնամրրիկը, որի պատճառով չեղյալ է հայտարարվել մոտ 1700 ավիաչվերթ, առանց էլեկտրականության է մնացել ավելի քան 300 հազար բնակիչ: Անջատումների հիմնական մասը բաժին է ընկել Հյուսիսային Կառոլինային՝ ավելի քան 183 հազար անջատում: Ինչպես հայտնում է Flight Aware կայքը՝ վատ եղանակի պատճառով մոտ 1700 ավիաչվերթ ԱՄՆ-ում չեղյալ է հայտարարված կիրակի երեկոյի դրությամբ: Դրանց մեծ մասն ուղևորվում էր դեպի Հյուսիսային Կառոլինա, Հարավային Կառոլինա և Վիրջինիա: Ամբողջ երկրում հետաձգվել է ավելի քան 2100 ավիաչվերթ:

Քաղաքականություն

Պատահարներ