Թիվ 9-ը ընտրատարածքում քվեաթերթիկների վերահաշվարկ է
Երևանի Սպանդարյանի անվան թիվ 24 հիմնական դպրոցում այսօր 9-րդ ընտրատարածքային հանձնաժողովը կատարել է քվեաթերթիկների վերահաշվարկ: SHANTNEWS.am-ի հետ զրույցում էլ Հանձնաժողովի նախագահ Եղիշ Տերտերյանը հայտնել է, որ 62 տեղամասից 15-ի համար վերահաշվարկ է կատարվում: Որոշումը կայացվել է 3 ռեյտինգային թեկնածուների դիմումների հիման վրա՝ 2-ը՝ ԲՀԿ-ից, 1-ը՝ ԼՀԿ-ից: Դիմում ներկայացրած թեկնածուները տվել են 5-ական տեղամասերի անուններ, և բացվել են այդ տեղամասերի քվեաթերթիկները: Եղիշ Տերտերյանը նշել է, որ արդեն ստուգված տեղամասերում կուսակցություններին վերաբերող որևէ խախտում չի արձանագրվել, փոփոխություն եղել է միայն 1 ռեյտինգային թեկնածուի քվեաթերթիկների վերահաշվարկի ժամանակ, ինչը, սակայն, էական փոփոխություն չի բերել: Այդ առիթով բացատրություն է տվել տեղամասային հանձնաժողովը:

Քաղաքականություն

Պատահարներ