«Ֆեյսբուք»-ի նոր տարբերակը «կհետևի» իր օգտատիրոջը
«Ֆեյսբուք» սոցիալական ցանցի նոր տարբերակ է հայտնվել, որն արձանագրում է օգտատիրոջ գտնվելու վայրն ու որոշ ժամանակ անց կանխագուշակում ապագայում հայտնվելու վայրը: Ինչպես հայտնում է The Sun-ը՝այս գործընթացը տեղի է ունենալու հատուկ մշակված համակարգի աշխատանքի շնորհիվ, որը ժամանակի ընթացքում արձանագրելու է համակարգից օգտվող անձի կողմից հաճախակի այցելվող վայրերն ու ցուցակ մշակում: Լրատվամիջոցը հայտնում է, որ մեխանիզմն աշխատելու հնարավորություն ունի անգամ այն ժամանակ, երբ միացված չէ համացանցին:

Քաղաքականություն