ՏԵՍԱՆՅՈՒԹ․ Մուննաթ մի եկեք․ Հայկ Արշակյանը զրուցել է ավտոներմուծողների հետ․ վերջիններս դժգոհ են
Կառավարության դիմաց այսօր բողոքի ակցիա էին իրականացնում ավտոներմուծողներն ու ավտոմեքենաների առքուվաճառք իրականացնողները։ Նրանց դժգոհության պատճառը դարձել է այն, որ տարվա ընթացքում 2-րդ մեքենայի առքուվաճառքի համար, երբ որպես նվիրատվություն են այն ձեւակերպում, 20 տոկոսով սկսել են հարկվել։ Ակցիայի մասնակիցներն առաջարկում են ֆիքսված հարկ սահմանել, ինչպես Վրաստանում է։ «Ոչ մեկին գաղտնիք չէ, որ մեքենան գնում ես ու վարում ես, հետո վաճառելուց դու եկամուտ չես ստանում։ Բայց իրենք ուզում են շուկայական արժեքի 20 տոկոսը գանձեն։ Իսկ նրանք, որոնք ավտո վաճառելով են զբաղվում, օրինակ ունեցել են 3000 դոլար, շրջանառել են ու վաճառել են 5 մեքենա, իրենց գումարը հասել է 4000 դոլարի։ Հիմա նրանցից 5000 դոլար հարկ են ուզում։ Իրենք ֆիզիկապես չեն կարողանալու վճարել դա ու ընկնելու են պարտքի տակ»,– ասել է ակցիայի մասնակիցներից մեկը։ Ի դեպ, արդեն հայտնել էինք, որ քիչ առաջ մեքենաները նվիրաբերելու դեպքում 20 տոկոս հարկվելու վերաբերյալ պարզաբանմամբ է ներկայացել ՀՀ ՊԵԿ-ը։ Տեսանյութը՝ News.am-ի։

Քաղաքականություն

Պատահարներ