Հայտնի է, թե երբ կվառեն Հայաստանի գլխավոր տոնածառի լույսերը
Հայտնի է, թե երբ են հանդիսավորությամբ վառելու Հանրապետության հրապարակի գլխավոր տոնածառի լույսերը։ «Արմենպրես»-ին Երևանի քաղաքապետի մամուլի քարտուղար Հակոբ Կարապետյանը հայտնել է, որ հանդիսավոր միջոցառմանը ներկա է լինելու Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը: Երկրի գլխավոր տոնածառի տեղադրման աշխատանքները սկսվել են դեկտեմբերի առաջին օրերից, իսկ արդեն լույսերը կվառեն դեկտեմբերի 21-ի երեկոյան։ Տոնածառն ունի 37 մետր բարձրություն: Այն պատրաստվել է բարձր որակի արհեստական եղևնու ճյուղերից, զարդարվել լուսատու շղթաներով, 1500 խաղալիքով: 2005 թվականից ի վեր Հանրապետության հրապարակում առաջին անգամ նոր տոնածառ է տեղադրվել:

Քաղաքականություն

Պատահարներ