16-ամյա տղան դանակահարել է մոր ընկերոջը
Երեկ երեկոյան «ծոծրակային վերին հատվածի կտրած, ծակած, պատռած վերք, աջ թիակոսկրի շրջանի կտրած ծակած վերք, աջ ուսի դելտրիտ մկանի շրջանի ծակած կտրած վերք և ձախ ձեռքի առաջին մատի մակերեսային կտրած վերք» վնասվածքներով «Ալավերդի» բժշկական կենտրոն բուժօգնության է դիմել Ալավերդի քաղաքի 34-ամյա բնակիչը։ Պարզվել է, որ վերջինս ընկերուհու տանը վիճաբանել է նրա հետ, ինչին ականատես է դարձել նաեւ կնոջ որդին՝ ծնված 2002 թվականին։ Լարված մթնոլորտում մորը պաշտպանելու, նրա նկատմամբ բռնությունը կանխելու համար տղան միջամտել է ու դանակահարել մոր ընկերոջը։ Անչափահասը հանձնվել է մոր հսկողությանը, ոստիկանությունում հետաքննություն է սկսվել։

Քաղաքականություն

Պատահարներ