Արցախում 3 մետրանոց ժենգյալով հաց են թխել
Արցախում 3 մետրանոց, 20 կգ 885 գրամ քաշով ժենգյալով հաց են պատրաստել։ Ինչպես տեղեկացնում է «Արցախպրեսը», Հադրութի շրջանում պատրաստված հսկա ժենգյալով հացը գրանցվել է Հայաստանի «Դյուցազնագրքում»: «Ռեկորդակիր» ուտեստը պատրաստվել է 1 ժամ 30 րոպեում։ Դրա պատրաստմանը մասնակցել են 8 մարդ: Ժենգյալով հացի պատրաստման համար օգտագործվել է 26 անուն կանաչու տեսակ, որոնք աճում են միայն Արցախում: Հացը թխելու համար պատրաստվել է դրա չափերին համապատասխանող հատուկ սալօջախ։ Ժենգյալով հացի թռումն իրականացվել է Հադրութի շրջվարչակազմի աշխատակազմի մշակույթի և երիտասարդության հարցերի բաժնի նախաձեռնությամբ, որին անմիջական աջակցություն է ցուցաբերել շրջվարչակազմի ղեկավար Իվան Ավանեսյանը: Նպատակը արցախյան խոհանոցի ավանդական ուտեստի արժևորումն է:

Քաղաքականություն

Պատահարներ