Չքաղաքականացնել. ՌԴ դեսպանատունը՝ Գյումրու աղմկահարույց դեպքի մասին
Հայաստանում ՌԴ դեսպանատունը Գյումրիում ռուս զինծառայողին կալանավորելու առնչությամբ հայտարարություն տարածել ֆեյսբուքյան իր էջում։ «Ուշադրություն ենք դարձրել Գյումրիում տեղի ունեցած ողբերգական միջադեպի վերաբերյալ հուզիչ մեկնաբանությունների չդադարող հոսքին: Կրկին կոչ ենք անում՝ չքաղաքականացնել այս թեման, չանել հապճեպ եզրակացություններ և չխանգարել հայկական քննչական մարմիններին՝ կատարել իրենց գործը: Ցանկանում ենք նաև ցավակցություն հայտնել տուժածի հարազատներին և մտերիմներին»,– նշված է հայտարարության մեջ: Հիշեցնենք` դեկտեմբերի 11-ին Հայաստանի դատախազությունը հայտարարեց, որ Գյումրիում տեղակայված 102-րդ ռազմակայանի զինծառայողներից մեկը ձերբակալվել է կին հավաքարարի սպանության գործով։ Ավելի վաղ քրեական գործ էր հարուցվել դեկտեմբերի 3-ին Գյումրիում 57 տարեկան կնոջ մահվան առնչությամբ։ Կինը մահացել էր մարմնական ծանր վնասվածքների պատճառով։

Քաղաքականություն

Պատահարներ