Գերմանիայից մեծ թվով մարդիկ են արտաքսվել Հայաստան․ «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է. «Փաստ» օրաթերթին հասած տեղեկությունների համաձայն` վերջերս բավականին մեծ թվով մարդիկ են արտաքսվել Գերմանիայի Դաշնային Հանրապետությունից և տեղափոխվել Հայաստան: Նրանց մեծ մասն ընտանիքներով են եղել, որոնք տարիներ առաջ Հայաստանում վաճառել են իրենց տունն ու տեղը և մեկնել Եվրոպա՝ փախստականի կարգավիճակ ստանալու և եվրոպական երկրներից մեկում հաստատվելու ակնկալիքով: Միգրացիոն ծառայության հանրային կապերի պատասխանատու Նելլի Դավթյանը, «Փաստի» հետ զրույցում անդրադառնալով եվրոպական երկրներից վտարման դեպքերի ավելացմանը՝ նշեց, որ վերջին շրջանում իսկապես նման աճ կա, ինչը պայմանավորված է Հայաստանում տեղի ունեցող քաղաքական գործընթացներով և փոփոխություններով: «Եվրոպական երկրներում փախստականի կարգավիճակ հայցող մեր հայրենակիցները պետք է հիմքեր ներկայացնեն: Եվ քանի որ մեր երկիրը, հատկապես վերջին քաղաքական փոփոխություններից հետո, դասվում է առավել ապահով երկրների շարքին և ժողովրդավարության մակարդակի աճ է նկատվում, ուստի դրա հետևանքով նման դիմումները համարվում են անհիմն: Եվ ստացվում է, որ մարդիկ շարունակում են անօրինական հիմքով մնալ եվրոպական տարբեր երկրներում, բայց վաղ թե ուշ նրանք ենթակա են վերադարձի»,- ասաց Ն.Դավթյանը»:

Քաղաքականություն

Պատահարներ