Ջալալ Հարությունյանը նշանակվել է Արցախի ՊԲ շտաբի պետ
Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանի հրամանագրով՝ Արցախի Պաշտպանության բանակի շտաբի պետ է նշանակվել Ջալալ Հարությունյանը, այս մասին հայտնում է «Հինգերորդ ալիք» հեռուստաընկերությունը։ Նշենք, որ ԱՀ նախագահի պաշտոնական կայքում հրամանագիրը դեռևս տեղադրված չէ։ Մինչ այս Ջալալ Հարությունյանը Արցախի հարավային ուղղությամբ տեղակայված զորամիավորման հրամանատարն էր։

Քաղաքականություն

Պատահարներ