Կենդանաբանական այգին պետք է շտապ փակվի. փորձագետ
Երևանի կենդանաբանական այգին պետք է անմիջապես փակվի։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում ասաց Կենդանիների առողջության համաշխարհային կազմակերպության (OIE) անասնաբուժական ծառայությունների որակի գծով փորձագետ Գրիգոր Գրիգորյանը: Գրիգորյանի կարծիքով՝ Կենդանաբանական այգին պետք է չբացվի այնքան ժամանակ, մինչև բոլոր աշխատանքները կատարվեն, գործողությունների մեղավորներին գտնեն և պատժեն։ «Այն, ինչ տեղի է ունենում, վկայում է, որ մարդիկ կանգ չեն առնի, մինչև իրենց նպատակի չհասնեն: Եթե մարդն առանց խղճի խայթ ունենալու թունավորում է կենդանուն, նշանակում է՝ վաղը կարող է հիվանդության հարուցիչ գցել կենդանիների մեջ, որ մասսայական անկում լինի, ընդ որում, դա կարող է լինել այն հիվանդությունը, որը մասսայաբար վարակում է նաև մարդկանց»,- ասաց նա:

Քաղաքականություն